Gå direkt till innehållet
??????
Spara

??????

inbunden, 2022
Armenian
Lägsta pris på PriceRunner

Ալեքսանդր Շիրվանզադեն (իսկական անունը Ալեքսանդր Մինասի Մովսիսյան, Շիրվանզադե Շիրվանի որդի) ծնվել է 1858թ. ապրիլի 18-ին Շամախիում (Ցարական Ռուսաստան, այժմ Ադրբեջանի տարածք): Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և, ընտանիքին օգնելու նպատակով, մեկնել Բաքու, իսկ 1883-ին տեղափոխվել Թիֆլիս

Շիրվանզադեին իբրև գրողի հռչակեց Նամուս վեպը(1885թ. )։ Այդ երկում արվեստի բացառիկ ուժով, մեծ դրամատիզմով է պատկերված գավառաքաղաքի խավարի թագավորությունը, հնից հեռացած, նորին չհասած մի հասարակություն, որը ամուր կառչած է հնին, նահապետականին։

Նամուս՝ այս է վեպի գրեթե բոլոր հերոսների գործողությունների ու վարքագծի հիմքը։ Նամուսի համար Բարխուդարը Սուսանին խլում է Սեյրանից, Սուսանը համաձայնվում է ամուսնանալ չսիրած տղամարդու հետ, Սեյրանը զրպարտում է Սուսանին և վերջապես նամուսի համար Ռուստամը սպանում է Սուսանին։

Տառապանքներ,ողբերգություններ, արյունահեղ վախճան ։ Ո՞վ է մեղավոր, ո՛չ ոք։ Հերոսներից յուրաքունչյուրը յուրօրինակ զոհ է։ Մարդը միջավայրի ստրուկն է և գործում է միջավայրի թելադրանքով

ISBN
9781644398753
Språk
Armenian
Vikt
404 gram
Utgivningsdatum
2022-10-06
Sidor
192